Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է. հայտնում է DPA-ն՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Նախօրեին տեղի է ունեցել Շոլցի և Տոկաևի հանդիպումը, որի ժամանակ Տոկաևը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության մասին, մասնավորապես, նշելով, որ Ռուսաստանը ռազմական առումով անպարտելի է։