Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։
Վիրավորների թիվը շուրջ 2800 է։ Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։
Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։
Զոհվել և վիրավորվել են «Հըզբոլլահի» մի քանի բարձրաստիճան պատասխանատուներ։