Միջազգային

Վրաստանի խորհրդարանը ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք է ընդունել

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Օրինագծին աջակցել է 84 պատգամավոր։

Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները ներկա չեն եղել նիստին։

Օրինագծի հեղինակները «Վրացական երազանք» իշխող կուսակցության անդամներն են։

Օրինագիծը ենթադրում է ԼԳԲՏ քարոզչության, նույնասեռ ամուսնությունների և սեռափոխության արգելում, ինչպես նաև հավաքների և արշավների արգելք, որոնք ուղղված են նույնասեռ ինտիմ հարաբերությունների, ինցեստի, որդեգրման կամ խնամակալության քարոզչությանը նույնասեռ զույգի կամ ոչ հետերոսեքսուալ կողմնորոշման անձի կողմից: Կարգելվի նաև սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունը, իսկ հեռուստատեսային եթերներում կարգելվի ինտիմ նույնասեռ տեսարանների ցուցադրումը: Արգելվելու են նաև հանրային հավաքները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ թեմայի հանրայնացմանը, կսահմանափակվի նաև 18 տարեկանից ցածր անձանց համար կինոթատրոններում միասեռականների մասնակցությամբ տեսարաններով ֆիլմերի դիտումը։