Միջազգային

Պայթել են «Հըզբոլլահի» տարբեր ակտիվիստների պատկանող փեյջերները․ կան զոհեր

Ժամը 15:30-ին պայթել են «Հըզբոլլահի» տարբեր ակտիվիստների պատկանող փեյջերները, ասվում է «Հեզբոլլահի» պաշտոնական հայտարարության մեջ։ 

Նախնական տվյալներով՝ շուրջ 1200 վիրավոր կա, զոհվել է մի աղջնակ և «Հըզբոլլահի» երկու անդամ։ «Հըզբոլլահի» անվտանգության ծառայությունները ներկայումս հետաքննում են միջադեպը և պարզում դրա հանգամանքները։

«Վերջիններս կոչ են անում զգուշանալ հակառակորդի հոգեբանական պատերազմին ծառայող լուրերից։ Լիբանանի դիմադրությունը գտնվում է ամենաբարձր զգոնության վիճակում»,- ասված է հայտարարությունում։