Միջազգային

Հավանություն է տրվել Մակրոնի իմպիչմենտի մեկնարկին

Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն (խորհրդարանի ստորին պալատը) հավանություն է տվել նախագահ Էմանուել Մակրոնի իմպիչմենտի ընթացակարգի մեկնարկին. գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Այս պահին բյուրոյի 22 անդամից 12-ը ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչներ են։ Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկ է ներկայացրել «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը։