Միջազգային

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները․ ինչ հարցեր են քննարկել

Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի  փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր՝ ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Քննարկվել են ՌԴ և Ադրբեջանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը։ 

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար: