Միջազգային

Թրամփ կրտսերը և Քենեդի կրտսերը միջուկային աղետը կանխելու վերաբերյալ հոդված են հրապարակել

Դոնալդ Թրամփ կրտսերը և Ռոբերտ Քենեդի կրտսերը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու և միջուկային աղետը կանխելու վերաբերյալ հոդված են հրապարակել Hill-ում.

«ԱՄՆ-ն պետք է բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ և նպաստի Ուկրաինայում հակամարտության ավարտին, որպեսզի թույլ չտա, որ այն վերածվի համաշխարհային միջուկային սպառնալիքի։ Վաղուց ժամանակն է դադարեցնել պատերազմը, դա ավելի կարևոր է, քան ցանկացած քաղաքական հարց, որի շուրջ վիճում է մեր երկիրը։ Միջուկային պատերազմը կնշանակի քաղաքակրթության, գուցե, մարդկային տեսակի վերջ»,-ասվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակները հիշեցրել են Դոնալդ Թրամփի՝ խաղաղության ծրագրի մասին՝ նշելով, որ Թրամփը երդվել է վերջ դնել պատերազմին. «Դրա համար պետք է տեղի ունենան նախագահական ընտրությունները, և Թրամփը պետք է հաղթի»,-հավելել են հոդվածագիրները։