Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինեցը հայտնել է, որ դիմել է ՄԱԿ-ին և Կարմիր Խաչին՝ կապված ռուս զինծառայողների կողմից ուկրաինացի զինծառայողին սրով մահապատժի ենթարկելու հետ։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ է տարածվել, որում ռուս զինծառայողները թրով սպանում են ուկրաինական զինվորական համազգեստով մարդուն։ Թրի վրա գրված է եղել՝ «Կուրսկի համար»։
«Դիմել եմ միջազգային կազմակերպություններին, որպեսզի արձանագրեն Ռուսաստանի հերթական բարբարոսությունը։ Նման ցուցադրական սպանություններն ուկրաինական հասարակության բարոյալքման նպատակ են հետապնդում»,- գրել է Լուբինեցը։