Միջազգային

Վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետում կգործեն սահմանափակումներ

Սահմանափակումներ կգործեն վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետում։ 

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը՝ ժամը 06:00-ից 09:00-ն, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն անցակետով, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Պատճառն ավտոճանապարհների վարչության կողմից նախատեսվող վերականգնողական աշխատանքներն են։