Միջազգային

Ավերիչ ջրհեղեղ՝ Կենտրոնական Եվրոպայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել Լեհաստանում, Ռումինիայում, Չեխիայում, Ավստրիայում և Մոլդովայում։

Լեհաստանում զոհվել է 1, Ավստրիայում՝ 1, Ռումինիայում՝ 6 մարդ։

Հազարավոր մարդիկ տարհանվել են, տներն ու ենթակառուցվածքները զգալի վնաս են կրել։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ կառավարությունը աղետի դրություն կհայտարարի և օգնության համար կդիմի Եվրամիությանը։

Հունգարիայում զգուշացրել են, որ շաբաթվա երկրորդ կեսին կարող է բարձրանալ Դանուբ գետի մակարդակը։

Չեխիայում շարունակվում է անհետ կործաների որոնողական աշխատանքները։ 

Նշենք, որ 2024թ. ամառն ամենաշոգն է դարձել օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ, և գլոբալ տաքացման միտումը կարող է սրվել։