РИА Новости-ի փոխանցմամբ՝ Հայաստանի «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ այցելել է ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն»։
«Սա աննախադեպ այց է, քանի որ մինչ այս Հայաստանից որևէ քաղաքական պատվիրակություն չի այցելել ԴԺՀ։ Այս այցով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանում կան հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն աջակցող ուժեր»,-լրագրողներին ասել է Թևանյանը։
«Արևմուտքն ուզում է զրկել մեզ մեր պատմությունից, նաև՝ կրթության միջոցով։ Մենք դեմ չենք Արևմուտքին, մենք թշնամիներ չենք, բայց մենք պաշտպանում ենք մեր շահերը և չենք ուզում, որ մեզ օգտագործեն»,-հավելել է Թևանյանը։