Միջազգային

«Պետք են համատեղ միջոցներ՝ պատմության կեղծմանը հակազդելու համար»

«ԱՊՀ երկրները պետք է համատեղ միջոցներ մշակեն ֆաշիզմի հերոսացմանը և պատմության կեղծմանը հակազդելու համար»․ սեպտեմբերի 16-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի XXXII նիստին։

«Անկասկած, մեր ժամանակներում օրակարգի կարևոր հարց է ֆաշիզմի հերոսացմանը և պատմության կեղծմանը հակազդելու համատեղ միջոցների մշակումը։ Ցավոք, մենք ստիպված ենք դիմակայել մեր ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ դրսից ծավալված զանգվածային քաղաքական բռնություններին։ Այդ իսկ պատճառով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը որոշում է ընդունել 2025 թվականը հայտարարել Հայրենական մեծ պատերազմում խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնական հաղթանակի 80-ամյակի տարի», - ասել է Սերգեյ Լեբեդևը։