Նախօրեին ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբի մոտ կրակ բացած 58-ամյա Ռայան Ուեսլի Ռաութը հայտնել է, որ պատրաստ է կռվել և մահանալ Ուկրաինայում։ Այս մասին նա ասել է New York Times-ին տված հարցազրույցում։
Ռաութն ավելի վաղ Կիևում զբաղվել է վարձկանների հավաքագրմամբ։
2022թ. իր սոցցանցերում նա հայտարարել է Ուկրաինայում իր առաքելության մասին և նույնիսկ կոչ արել ամերիկացի զինվորականներին արձակուրդ ուղարկել։
2016թ. նա քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը և սկսել աջակցել Դեմոկրատական կուսակցությանը։