Միջազգային

Բլինքենը զանգահարել է Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։ 

Որպես դրական քայլ՝ նա անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ոլորտում ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։