Միջազգային

«Ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է». Տոկաևը՝ Շոլցին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանում այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խնդրանքով խոսել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Փաստ է, որ ռազմական առումով Ռուսաստանն անպարտելի է։ Պատերազմի հետագա էսկալացիան անդառնալի հետևանքների կհանգեցնի ողջ մարդկության և, առաջին հերթին, բոլոր այն երկրների համար, որոնք ուղղակիորեն ներգրավված են ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Ցավոք, հրադադարի հասնելու լավ հնարավորությունը բաց է թողնվել` Ստամբուլյան համաձայնագիրը կնքելուց հրաժարվելով»,-Շոլցի հետ նեղ կազմով հանդիպման ժամանակ ասել է Տոկաևը։

Տոկաևը նշել է, որ պետք է դիտարկել այլ պետությունների, օրինակ, Չինաստանի և Բրազիլիայի՝ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունները։