Կրեմլը նախընտրական քարոզարշավի ընթացքում լարված իրավիճակ է տեսնում ԱՄՆ-ում՝ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձի մասին լուրերի ֆոնին. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«Դա մեր գործը չէ, բայց, անշուշտ, մենք հետևում ենք ԱՄՆ-ից ստացվող տեղեկատվությանը և տեսնում ենք՝ որքան լարված իրավիճակ է ստեղծվել։ Քաղաքական պայքարը սրվում է, ամենատարբեր մեթոդներ են կիրառվում»,-ասել է Պեսկովը։