Միջազգային

Բրյուսելում հազարավոր ցուցարարներ բողոքում են Audi գործարանի փակման ծրագրերի դեմ

Բրյուսելում հազարավոր ցուցարարներ բողոքում են Audi գործարանի փակման ծրագրերի դեմ

Բրյուսելում հազարավոր ցուցարարներ բողոքում են Audi գործարանի փակման ծրագրերի դեմ։ Ցուցարարները դուրս են եկել Լյուքսեմբուրգի հրապարակ, որտեղ գտնվում է Եվրախորհրդարանի շենքը։

Ցուցարարների խոսքով՝ երկար տարիներ գործարանը զգալի շահույթ է բերել սեփականատերերին. «Չնայած գերշահույթին, որը ստանում էինք մի քանի տարի, այժմ մենք պետք է վճարենք ճգնաժամի համար։ Մենք դա չենք ընդունում»,-ասել է Բելգիայի արհմիության ֆեդերացիայի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ սեփականատերերի՝ նման պահվածքն, ինչպես Բելգիայում, այնպես էլ համաեվրոպական մակարդակում, ուղեկցվում է քաղաքական գործիչների լռությամբ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Audi-ի բրյուսելյան գործարանում պլանավորվում է հաստիքների զգալի կրճատում, ընդհուպ՝ մինչև ամբողջ անձնակազմի ազատում։ Ձեռնարկությունում աշխատում է ավելի քան 3000 մարդ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական