ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձր է գնահատել ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատանքը՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբում տեղի ունեցած զինված միջադեպից հետո.
«Ես երախտագիտություն եմ հայտնում Գաղտնի ծառայությանը՝ զգոնության և նախկին նախագահի ու նրա շրջապատի մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,-գրել է Բայդենը X-ում։
Նա ուրախությամբ է ընդունել լուրը, որ նախկին նախագահը չի տուժել։