Միջազգային

Նիգերիայում ջրհեղեղից հետո շուրջ 300 բանտարկյալ է փախել բանտից

Անցած շաբաթ Նիգերիայի հյուսիս-արևելքում ավերիչ ջրհեղեղի հետևանքով փլուզվել են Մայդուգուրիի բանտի պատերը, ինչը շուրջ 300 բանտարկյալի թույլ է տվել փախուստի դիմել։

Ոստիկանները կանխել են նրանցից 7-ի փախուստը։

Ջրհեղեղն սկսվել է այն ժամանակ, երբ հորդառատ անձրևներից հետո ճեղքվել է ամբարտակը, ինչի հետևանքով պետական կենդանաբանական այգին ավերվել է, իսկ կոկորդիլոսներն ու օձերը լցվել են հեղեղված բնակավայրեր:

Երկրի արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներով՝ ջրհեղեղը խլել է առնվազն 30 մարդու կյանք, տուժել է մեկ միլիոն մարդ, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։