Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է ոչ թե երկրներից կամ նրանց առաջնորդներից, այլ հասարակությունից և ռուս ժողովրդից:
«Եթե ռուս հասարակությունը վտանգի տակ հայտնվի, եթե նրանք ապրեն առանց հարմարավետության, առանց էներգիայի, ինչպես մեր ժողովուրդը, նրանք կհասկանան այս պատերազմի արժեքը, նրանք երջանիկ չեն լինի և կսկսեն ճնշում գործադրել Պուտինի վրա:
Դրա համար եմ ասում՝ ուժեղացրե՛ք Ուկրաինան, և կտեսնեք, որ նա կնստի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում։