ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին մեկնել էր Մոնղոլիա՝ շամաններից միջուկային զենք օգտագործելու թույլտվություն խնդրելու նպատակով, գրում է լրագրող Միխայիլ Զիգարը։
«Հիմա Մոսկվայում լուրեր են պտտվում, որ Պուտինին միջուկային զենք օգտագործելու համար անհրաժեշտ է շամանների օրհնությունը, նա չէր կարող նման լուրջ քայլի գնալ՝ վախենալով ոգիներին զայրույթից։ Ռուսաստանի նախագահը Մոնղոլիայից երջանիկ է վերադարձել։ Մոնղոլ շամանների հետ հանդիպումը կարծես թե կայացել է»,- հայտնել է Զիգարը։
Նրա խոսքով՝ Մոնղոլիան և Տուվան, որտեղ վերջերս այցելել էր Պուտինը, համարվում են աշխարհի ամենահզոր շամանների հայրենիքը։
«Պուտինը վաղուց հայտնի է միստիկայի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով և, ըստ երևույթին, նա համատեղում է ուղղափառ միստիկայի նկատմամբ իր հետաքրքրությունը հեթանոսական ավանդույթների հետ»,- ասում է լրագրողը:
Զիգարը նաև պնդում է, որ մինչև Ուկրաինա ռուսական ներխուժումը Պուտինը շատ է խորհրդակցել միստիկների հետ և նրան, իբր, հավաստիացրել են ռազմական հաղթանակի մասին։