Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach միջազգային գոլֆի դաշտի մոտակայքում, հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է The New York Times-ը։
«Դոնալդ Թրամփն ապահով է, կրակոցները նրան ուղղված չէին»,- տեղեկացրել է Թրամփի նախընտրական շտաբի հաղորդակցության ղեկավար Սթիվեն Չունգը՝ ի պատասխան լուրերի, թե նախագահի թեկնածուի դեմ կրկին մահափորձ է տեղի ունեցել։
Նշվում է, որ երկու մարդ կրակել են միմյանց վրա, և Թրամփն ամենևին թիրախ չի հանդիսացել։
Ըստ աղբյուրի՝ հրաձիգը կալանավորվել է։ Հրաձգության վայրից ոչ հեռու հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Ավելի ուշ The New York Post-ը հայտնել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցն է կրակել կասկածելի տղամարդու ուղղությամբ, ով գտնվել է Թրամփից ոչ հեռու։ Նրա մոտ նկատել է ենթադրյալ զենք։
Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղյակ է այն մասին, որ Թրամփի գտնվելու վայրից քիչ հեռու հրաձգություն է տեղի ունեցել: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետ կապված միջադեպը