Եգիպտոսի Սուեզ-Կահիրե մայրուղում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Cairo24-ը։
«Սուեզի նահանգի քննչական մարմինները որոշել են կալանավորել Սուեզ-Կահիրե ճանապարհին շրջված զբոսաշրջային ավտոբուսի վարորդին, որի հետևանքով վիրավորվել են տարբեր ազգությունների 43 զբոսաշրջիկներ և չորս եգիպտացիներ, այդ թվում՝ վարորդը»,- ասվում է հրատարակության մեջ։
Հրատարակության տվյալներով՝ վիրավորվել են Թուրքիայի 11, Մեծ Բրիտանիայի 2, Ռուսաստանի 21 և Իտալիայի 9 քաղաքացիներ։ Հրատարակության աղբյուրի համաձայն՝ տեղի մի խումբ քննչական մարմիններ ուսումնասիրում են միջադեպն ու դրա պատճառները՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։