Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինական գերությունից Կուրսկի շրջանում գերեվարված 103 զինվորականներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Դրա դիմաց ուկրաինական զինված ուժերի 103 ռազմագերի է տեղափոխվել»,- հավելել են ռազմական գերատեսչությունից, գրում է Ria.ru-ն։
Այժմ ազատ արձակված ռուս զինվորականները Բելառուսում են, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն են ստացել կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Այնուհետեւ նրանց կտեղափոխեն Մոսկվա՝ բուժման եւ վերականգնման նպատակով։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ գերությունից ռուսների վերադարձը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների մարդասիրական միջնորդությամբ։