Միջազգային

Ալթայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ կա զոհ

Ալթայի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչուն մահացել է, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային շտաբը։

«Ռուբցովսկի թաղամասում կործանվել է թեթև շարժիչով ինքնաթիռ, օդաչուն մահացել է Պրիոզերնի գյուղի տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնաթիռը մասնավոր է»։

Այս մասին հայտնում է Ալթայի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր գրասենյակը։ Նշվում է, որ տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։