Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում ուկրաինական հակամարտությունում Արևմուտքի գործողություններին միջուկային պատասխան տալու հարցում, սակայն ցանկացած համբերություն ավարտվում է, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Այդ մասին հայտնում են Ria.ru-ն։
Մեդվեդևն ասել է, որ միջուկային հակամարտությունը ոչ մեկին պետք չէ, թեև դրա համար կան ֆորմալ նախադրյալներ, որոնք հասկանալի են ողջ համաշխարհային հանրությանը և համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության միջուկային զսպման դոկտրինին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համբերատար է, քանի որ միջուկային պատասխանը չափազանց բարդ որոշում է՝ անդառնալի հետևանքներով, բայց ցանկացած համբերություն ավարտվում է։