Միացյալ Թագավորությանը չի բավականացնում «ռուսաֆոբ զայրույթը», որպեսզի թույլ տա հեռահար զենքերով հարվածել Ռուսաստանին, ասել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 13-ին ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո կհայտարարի ամերիկյան զենքով Ռուսաստանի Դաշնությանը հարվածելու մասին որոշման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպայում միջուկային հակամարտության դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա օվկիանոսի մյուս կողմից հանգիստ հետևել։ Նրանք պետք է դադարեն կրակի հետ խաղալ»,- հավելել է դեսպանը։