Ուկրաինային պետք է թույլատրել հեռահար հրթիռներով հարված հասցնել Ռուսաստանի Դաշնությանը, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է կարողանա օգտագործել հեռահար զենքերը, որպեսզի կանխի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ռուսական հարվածները: Նա ընդգծել է, որ Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ չնայած ՆԱՏՕ-ին հակամարտության մեջ ներքաշելու Մոսկվայի սպառնալիքներին։
«Պուտինը փորձում է կոպտորեն ապակայունացնել կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, որը պաշտպանում է մեզ բոլորիս»,- ասել է Թրյուդոն՝ Քվեբեկում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Ուկրաինայի պարտությունն ազդանշան կլինի մյուս խոշոր երկրների համար, որպեսզի սկսեն հարձակվել իրենց հարևանների վրա, և ընդգծել է Կիևի հաղթանակի կարևորությունը ռուսական ներխուժման դեմ պայքարում։