Միջազգային

Վրաստանն ու Չինաստանը Միջին միջանցքի զարգացման մասին համաձայնագիր են կնքել

Վրաստանն ու Չինաստանը Միջին միջանցքի զարգացման մասին համաձայնագիր են կնքել:

Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին և Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի նախագահ Չաո Չենսինը:

«Հուշագիրը հնարավորություն է տալիս ավելի սերտ առևտրատնտեսական կապեր հաստատել Չինաստանի հետ, լրացուցիչ ներդրումներ ներգրավել և ավելացնել վրացական արտադրանքի արտահանումը Չինաստան։ Մենք նաև կկարողանանք ավելի շատ բեռներ ներգրավել մեր միջանցք, ինչը կբարձրացնի Վրաստանի, որպես տարածաշրջանային հանգույցի, նշանակությունը»,-ասել է Դավիթաշվիլին։