Հյուսիսային Կորեան առաջին անգամ ցուցադրել է ուրանի հարստացման գործարանը։
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ռեպորտաժ են հրապարակել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ միջուկային զենքի ինստիտուտ և միջուկային նյութերի արտադրության գործարան կատարած այցից:
Ընդ որում, չի հստակեցվում՝ երբ է տեղի ունենցել այցը, և որտեղ է գտնվում օբյեկտը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել ավելի շատ նյութեր արտադրել մարտավարական միջուկային զենքի համար՝ նշելով, որ երկրի միջուկային զինանոցը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սպառնալիքներին դիմակայելու համար։