Միջազգային

«Պուտինն է սկսել պատերազմը, Պուտինն էլ կարող է ավարտել այն». Քիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկացած պահի կարող է ավարտել պատերազմը։

Վաշինգտոն այցին ընդառաջ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Սթարմերն ասել է, որ Ուկրաինան ինքնապաշտպանվելու իրավունք ունի.

«Ռուսաստանն է սկսել այս պատերազմը՝ ապօրինաբար ներխուժելով Ուկրաինա։ Եվ հենց Ռուսաստանը կարող է այս պահին ավարտել պատերազմը։ Սպիտակ տան ղեկավարի հետ Կիևին հետագա աջակցություն ցուցաբերելու շուրջ խորհրդակցություն կանցկացնեմ»,-ասել է Սթարմերը։