Միջազգային

Գերմանիայում առաջին ձյունն է տեղացել

Կենտրոնական Եվրոպայի զգալի մասում հնարավոր են ջրհեղեղներ. զգուշացնում են օդերևութաբանական կայանները։

Գերմանիայի հարավում առաջին ձյունն է տեղացել։

Բացի այդ, հորդառատ անձրևների և ջրհեղեղների վտանգ կա Ավստրիայում, Չեխիայում, Լեհաստանի որոշ շրջաններում։ 72 ժամվա ընթացքում լեհ-չեխական սահմանի բարձրադիր գոտում սպասվում են մինչև 400 մմ տեղումներ։