Միջազգային

Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել Ռուսաստանում հետախուզվող ամերիկացուն

Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել Ռուսաստանում հետախուզվող ամերիկացուն։ Մինչ այդ, ամերիկացուն 3 տարով արգելվել էր լքել Հայաստանի տարածքը։ Էրիկ Թոմաս Կրիմերին ձերբակալել են Մոսկվայում՝ 2017թ. ապրիլին, թմրանյութ պահելու մեղադրանքով։ Նա պնդել է, թե ոստիկաններն են իր գրպանը թմրանյութ գցել։ 

Ավելի ուշ ԱՄՆ քաղաքացուն ազատ են արձակել չհեռանալու մասին ստորագրությամբ, նա կարողացել է մեկնել հայրենիք, սակայն նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։

 2021թ. Կրիմերին ձերբակալել են Հայաստանում, որտեղ նա հանգստանալու էր  մեկնել։ Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները չէին կարողանում որոշել՝ ինչ անել ամերիկացու հետ։ Նրա փաստաբանի խոսքով՝ ձերբակալվածին չէին հանձնում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չփչացնելու համար։