Միջազգային

«Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային է պատկանում». Պեսկով

Ղրիմի պատկանելության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային է պատկանում. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։

«Ընդհանուր առմամբ, այս թեման վերաբերում է այն տարաձայնություններին, որոնք կան մեր և մեր թուրք գործընկերների միջև»,-ասել է Պեսկովը։