ՌԴ ԱԴԾ–ն հայտարարել է Ռուսաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան վեց աշխատակցի «գործողություններում հետախուզական-դիվերսիոն աշխատանքի նշաններ» հայտնաբերելու մասին։ Նրանք զրկվել են հավատարմագրումից։
«ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի տնօրինությունը վերածվել է հատուկ ծառայության, որի նպատակն է պարտության մատնել ՌԴ–ին»,– հայտնել են ԱԴԾ–ից՝ հավելելով,– «ԱԴԾ-ն ձգտելու է հասնել Ռուսաստան բրիտանացի այն դիվանագետների գործուղումների վաղաժամկետ դադարեցման, որոնց գործողություններում կբացահայտվեն հետախուզական-դիվերսիոն աշխատանքի նշաններ»: