Արդարություն՝ նշանակում է պաշտպանել մեր իրավունքները և չոտնահարել ուրիշների իրավունքները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Էրբիլ կատարած այցի շրջանակներում Իրաքյան Քրդստանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները և ձգտում ենք խաղաղության՝ աշխարհի բոլոր մարդկանց համար»,- հավելել է Իրանի նախագահը:
Նրա խոսքով՝ եթե Գազայում անմեղ կանանց ու երեխաների սպանության վրա ծախսված գումարները ծախսվեին աշխարհի տարբեր ծայրերում զարգացման վրա, ապա մարդկանց մի մեծ խումբ կարող էր ավելի լավ ապրել։
«Համաձայնությունը, համախմբվածությունը և փոխադարձ հարգանքը հիմք են հանդիսանում մարդկային հասարակությունների անվտանգության և խաղաղության ստեղծման և ամրապնդման համար»,- ասել է նա։