Ամերիկացի ռոք երաժիշտ Ջոն Բոն Ջովին անծանոթ կնոջը թույլ չի տվել ցատկել կամրջից։ Երաժիշտն ու նրա անձնակազմը գտնվում էին քաղաքի Ջոն Սեյգենթալեր հետիոտնային կամրջի վրա, որտեղ նկարահանում էին նոր տեսահոլովակ:
Բոն Ջովին նկատել է, որ մի կին կանգնած կամրջի եզրին գտնվող ցանկապատի հետևում։ Նա իր անձնակազմի անդամներից մեկի հետ մոտեցել է կնոջը, զրուցել նրա հետ, ապա օգնել են կնոջն անցնել ցանկապատը և դուրս գալ հետիոտնի համար նախատեսված հատված։
Երաժիշտը Նեշվիլի ոստիկանության կողմից արժանացել է երախտագիտության։