Միացյալ Թագավորությունն Ուկրաինային թույլ է տվել Ռուսաստանի տարածքում օգտագործել Storm Shadow հեռահար հրթիռները։
The Guardian-ի աղբյուրները նշում են, որ չնայած որոշմանը՝ հայտնի չէ, թե կոնկրետ երբ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։
Բացի այդ, աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դևիդ Լամիի այցը Կիև չէր կայանա, եթե Storm Shadow-ի օգտագործման վերաբերյալ դրական որոշում չկայացվեր։