Միջազգային

Դոնեցկում գնդակոծել են Կարմիր Խաչի բեռնատարները

Դոնեցկի մարզային դատախազությունը հրապարակել է Կարմիր Խաչի մարդասիրական առաքելության բեռնատարների ուղղությամբ հարվածի հետևանքները։

Գնդակոծության մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Հարձակման հետևանքով տեղում մահացել են 40, 41 և 48 տարեկան տղամարդիկ. հայտնել է դատախազությունը։