Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սանկտ Պետերբուրգի X միջազգային ֆորումում «21-րդ դարի մշակույթ. ինքնիշխանությո՞ւն, թե՞ գլոբալիզմ» թեմայով դասախոսության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը բազմակրոն ժամանակակից պետություն է.
«Երկրում կան իսլամական և ուղղափառ համայնքներ։ Որևէ միջկրոնական հակամարտություն գոյություն չունի: Պետությունը կարգավորում է այդ հարաբերությունները՝ չմիջամտելով կրոնական համայնքների ներքին կյանքին։ Կարծում եմ՝ Ադրբեջանն օրինակելի երկիր է։ Ես կարող եմ միայն շնորհավորել ձեզ, որ ունեք այսպիսի հրաշալի նախագահ։ Ուրախ եմ նաև, որ մեր նախագահների միջև սերտ հարաբերություններ են, ինչը նշանակում է, որ ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդվում է»,-ասել է պատրիարք Կիրիլը։