Միջազգային

«Ռուսաստանը Կուրսկում հակահարձակման է անցել». Զելենսկի

Ռուսաստանի զինված ուժերը հակահարձակման են անցել Կուրսկի մարզում. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին.

«Ամեն ինչ ընթանում է ուկրաինական պլանով։ Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկում։ Ուկրաինան վաղուց է զորքերի կուտակում տեսնում Բելառուսի տարածքում և վերահսկում է այդ գործընթացը»,-ասել է Զելենսկին։