Միջազգային

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ դատավճիռը

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ դատավճիռը։ Նա մեղադրվել է մետրոյի վագոնների վրա գրաֆիտի անելու համար։

Փարիզում ուշադրություն են դարձրել այն փաստին, որ այլ երկրներում մեղադրյալները նույն գործողությունների համար միայն տուգանք են վճարել։ Ֆրանսիացու նկատմամբ վերաբերմունքը Ֆրանսիայի ԱԳՆ-ն խտրականություն է անվանել։

Վերջերս Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց։