Միջազգային

«Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում». Հաջիզադե

Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում. հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Ըստ նրա՝ Հայաստանը «խեղաթյուրում է» նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։

«Եթե Հայաստանը չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է Հաջիզադեն։