Թյուրքական աշխարհի երկրները Բաքվում սեպտեմբերի 9-11-ը կայացած հանդիպմանը 34 տառից բաղկացած միասնական այբուբեն են ընդունել։
Թուրքական զլմ-ները հրապարակել են տառերը։
Նշվում է, որ միջոցառման մասնակիցները քննարկել են լատինատառ այբուբենի հիման վրա միասնական թյուրքական այբուբենի նախագծում լրամշակման կարիք ունեցող ասպեկտները։ Արդյունքում համաձայնեցվել է 34 տառից բաղկացած այբուբենը։