Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինայի հարցով օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը վաղուց է հանել Կիևի կողմից հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու սահմանափակումները։
Հանդիպման ժամանակ Լավրովի այլ հայտարարություններից.
- ՆԱՏՕ-ի մասնագետները համակարգում են հարվածները Ռուսաստանի ենթակառուցվածքների օբյեկտներին, փոխանցում են տիեզերական հետախուզության տվյալներ
 - Կան տվյալներ, որ Ուկրաինայի հետախուզության էմիսարները գտնվում են Սիրիայի Իդլիբում՝ գրոհայիններ հավաքագրելու նպատակով
 - Ռուսական բանակն արդեն «քամում է» ուկրաինական զորքերը Կուրսկի մարզից
 - Կուրսկի ԱԷԿ-ի տարածքում իրավիճակը նախկինի պես լարված է
 - Ռուսաստանը ցանկանում է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը, բայց Արևմուտքը պատրաստ չէ ազնիվ դիվանագիտության: