Միջազգային

Զելենսկին Բլինքենին է փոխանցել հեռահար հրթիռների կիրառման պլանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Ռուսաստանին հարվածելու համար հեռահար հրթիռների կիրառման պլանն ու հնարավոր թիրախների ցանկը։

ABC-ի տեղեկացմամբ՝ Բլինքենի և ուկրաինացի պաշտոնյաների հանդիպման արդյունքներով Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ տարածքում ամերիկյան հեռահար զենքի օգտագործման վերաբերյալ որոշում չի կայացվել:

Նախօրեին Բլինքենն ու ՄԹ ԱԳ նախարար Դևիդ Լամին այցելել են Ուկրաինա։

Bloomberg-ը հայտնել է, որ ԱՄՆ-ում պահանջել են Ուկրաինայի ղեկավարությունից մանրամասն ներկայացնել Ռուսաստանի տարածքի խորքում հարվածների ռազմավարությունը՝ նախքան արևմտյան զենքի օգտագործման սահմանափակումները հանելը:

Զելենսկին հայտարարել է, որ Կիևում շատ բովանդակալից և երկար զրույց է ունեցել Բլինքենի և Լամիի հետ։