Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմանը. փոխանցում է Белта-ն։
«Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում, բոլոր թերություններով և նրբություններ հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք, դրանում մեր մեղքը չկա։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ամենամտերիմ մարդկանց հետ։ Բայց հիմա, տեսնում եք, նրանք ուզում են գնալ Արևմուտք։ Ի՞նչ եք կարծում՝ նրանց այնտեղ սպասո՞ւմ են։ Ոչ։ Այնտեղ չեն սպասում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային։ Հայերը շատ խելացի մարդիկ են։ Մոտ ապագայում նրանք կհասկանան՝ որտեղ է նրանց երջանկությունը»,-ասել է Լուկաշենկոն։