Միգուցե Ալեն Ռոբերտովիչն ուշադիր չի հետևել Նիկոլ Վովաևիչի ասուլիսին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Ռուս սահմանապահները գործով ապացուցել են իրենց ներկայության կարևորությունը՝ թույլ չտալով ՀՀ սահմանի անօրինական հատումն ու թմրամիջոցների մուտքը։ Տվյալ թեմայի փորձագետ չհանդիսացող մարդիկ, երբ ազատ քննարկում եք այդ թեման, միգուցե իմաստ ունի խոսքի իրավունք տալ նրանց, ովքեր իրենց կյանքն են վտանգում և իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը և նստած չեն փափուկ բազկաթոռին, միգուցե նրա՞նց հարցնենք»,-ասել է Զախարովան։