Միջազգային

«Եթե Հարիսը հաղթի, մենք երբեք ոտք չենք դնի Մարսի վրա». Իլոն Մասկ

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները երբեք չեն հայտնվի Մարսի վրա, եթե նախագահական ընտրություններում հաղթի Քամալա Հարիսը.

«Հարիսի հաղթանակի դեպքում անօրինական կդառնա ցանկացած մեծ ձեռնարկություն՝ սկսած մեր քաղաքների միջև արագընթաց երկաթուղային կայարանից մինչև բազմաթիվ մոլորակների վրա կյանք ստեղծելը։ Իսկ Թրամփի օրոք ամեն ինչ լավ կլինի, քանի որ նա աջակցել է արդյունավետության կառավարական հանձնաժողովի ստեղծմանը, որը թույլ կտա «մեծ գործեր» անել»,-ասել է Մասկը։

Նշենք, որ Թրամփը խոստացել է, որ իր հաղթանակի դեպքում Մասկը կգլխավորի այդ հանձնաժողովը։