Միջազգային

«Մեզ պետք է խաղաղության ևս մեկ համաժողով». Շոլց

«Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու խաղաղ ուղիները դիտարկելու ժամանակն է». հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ՝ ժամանակն է ուսումնասիրել խաղաղության ուղիները։ Մենք պետք է ամեն ինչ անենք՝ արդար խաղաղությունը երաշխավորելու համար․ խաղաղություն, որը թելադրված չէ, կապիտուլյացիա չէ և հարգում է Ուկրաինայի, որպես ներխուժման ենթարկված երկրի, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Շոլցը։

«Մեզ խաղաղության ևս մեկ համաժողով է պետք, որին պետք է մասնակցի նաև Ռուսաստանը»,-հավելել է Գերմանիայի կանցլերը։